ՀՀ նախկին ՄԻՊ-ը Մեծ Բրիտանիայում փաստերով ներկայացրել է հայերի հանդեպ Ադրբեջանի ռասիզմն ու թշնամանքը | Region

ՀՀ նախկին ՄԻՊ-ը Մեծ Բրիտանիայում փաստերով ներկայացրել է հայերի հանդեպ Ադրբեջանի ռասիզմն ու թշնամանքը

Մարտ 19,2024 22:31

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ․

«Փաստերով ներկայացրել եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:

Ներկայացրել եմ Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից և այլն:

Քննարկել ենք նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:

Քննարկել ենք նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

Լոնդոն այցս կազմակերպվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի  առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի  հրավերով։ Խորհրդարանում այս հանդիպումը տեղի է ունեցել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աջակցությամբ»,- գրել է Թաթոյանը։

Նորություններ