Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 23,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 23-25-ը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի  24-27-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում`

Փետրվարի  23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈՍԿ

Նորություններ