Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը
Փետրվար 23,2026 13:01
Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան 9 հասցեում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 1 անձ հիվանդանոցում մահացել էր, բազմաթիվ քաղաքացիներ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
