Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 24,2026 08:30

Հանրապետության տարածքում փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի  25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ը սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։

Նորություններ