Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք | Region

Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք

Փետրվար 24,2026 11:10

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:

Օրերս Այրում մաքսային անցման կետ  ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային հսկղությունից թաքցված դեղորայք: Ուղևորներից Ա.Տ.-ի մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորություններ