Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 26,2026 08:30

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-28-ն ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։
Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, ադ թվում նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի  26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ը շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ն ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 26-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

25ռա

Երևան քաղաքում`

Փետրվարի 25-ի և մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ին սպավում է անձրև։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

25եռ

Երևան քաղաքի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    18°C (2016 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝    -23.8°C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    1.8°C

Նորություններ