Առնետների դեմ ամենօրյա պայքար․ տնակում ապրելը՝ ծանր փորձություն | Region

Առնետների դեմ ամենօրյա պայքար․ տնակում ապրելը՝ ծանր փորձություն

Փետրվար 26,2026 11:00

55-ամյա Ալվարդ Աթոյանը Գյումրիի տնակային թաղամասերից մեկի բնակիչ է։ Երկրաշաժի հետևանքով զրկվել է տնից, և մինչ  օրս չի ստացել իր հասանելիք բնակարանը։

Նա ամեն օր  պայքարում է առնետների դեմ՝ սոսինձով, թակարդներով, սակայն ապարդյուն։ Կատակում է՝ խելացի են, արդեն գիտեն, որ թակարդ կա դրած, կարողանում են շրջանցել։ Եղել է դեպք, երբ մեկ օրում 7 առնետ է  ընկել թակարդը։

Տիկին Ալվարդի համար տնակում ապրելը ծանր փորձություն է դարձել, նշում է՝ կիսաքանդ կացարանում այլևս հնարավոր չէ ապրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ