Ձիթհաններով հայտնի գյուղը․ որո՞նք են Ֆանտանի խնդիրներն ու զարգացման հեռանկարները
Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում գրանցված է 1153 բնակիչ, փաստացի ապրում են մոտ 900-ը։ Դպրոցում սովորում է 132 աշակերտ։ Ֆանտանցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Ժամանակին այս գյուղում ապրել են նաև ռուս մոլոկաններ և քրդեր։ Հիմա միայն հայեր են և եզդի համայնքի 2 ընտանիք։ Ֆանտանում է հաստատվել նաև Արցախից բռնի տեղահանված 5 ընտանիք։
Այս բնակավայրը հայտնի է իր ձիթհաններով, որտեղ օգտագործվող սերմերի մի մասը հենց տեղական արտադրության են։ Ֆանտանում շատերն են զբաղվում կտավատի, նաև հացահատիկային մշակաբույսերի՝ ցորենի, գարու, հաճարի մշակությամբ։
Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց Ֆանտան բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Իվանյանը, երբ սուբսիդավորում է լինում, մշակողների թիվը զգալիորեն ավելանում է։ Գյուղի բնակիչներին հիմնականում մտահոգում է ջրի խնդիրը, որը սրվում է ամռան ամիսներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
