Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը | Region

Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը

Փետրվար 26,2026 15:38

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանն անցնելու հանգամանքով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման, կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանը սահուն անցնելու համար անհրաժեշտ է սահմանել մեխանիզմներ՝ տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տեղաշարժման սահմանափակում ունեցող և ներկայումս կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող անձանց համար:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ բանկը, համապատասխան  հնարավորությունների առկայության դեպքում,  կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն՝  85 տարին լրացած կամ  անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (1-ին խմբի հաշմանդամություն) կամ 75-85 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) կամ  անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձ է (ըստ ստացված տեղեկությունների):

Որոշմամբ, եթե օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն և այլն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, ապա առաքող կազմակերպությունը, ծառայության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցով, փաստաթղթի առաքումը կազմակերպում է ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ, ով շահառուի բանավոր կամաարտահայտության հիման վրա կազմում է փաստաթղթի բովանդակությանը համապատասխանող արձանագրություն, որը ստորագրում են ծառայության ներկայացուցիչը, բանկի աշխատակիցը, առաքիչը (եթե բանկի աշխատակիցը ներգրավված չէ առաքման գործընթացում):

Այս կարգով կազմված և ստորագրված արձանագրության առկայության դեպքում փաստաթուղթը համարվում է ստորագրված շահառուի կողմից: Լիազորագրի հիման վրա կենսաթոշակ վճարելիս օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ապահովության հաշիվը բացվում է կենսաթոշակառուի անվամբ, իսկ կենսաթոշակը բանկը վճարում է իրեն ներկայացված լիազորագրի հիման վրա: Շահառուի` ՀՀ-ում ունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` ՀՀ-ում լինելը բանկը հաստատել է համապատասխան  հնարավորությունների առկայության դեպքում՝  առաքող կազմակերպության միջոցով:

Ոչ ուշ, քան տվյալ ամսվա վճարման ցուցակը ներկայացնելու օրը՝ ծառայությունը բանկին տրամադրում է այն շահառուների տվյալները, ովքեր ունեն տեղաշարժման սահմանափակում:

Նորություններ