Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 28,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի  28-ին կնվազի 8-10 աստիճանով:

Հհ 27․02

Երևան քաղաքում`

Փետրվարի  28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 27,02

Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    19.6°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -14.5°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    2.4°C

Նորություններ