Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հիավիրել
Փետրվար 28,2026 16:17
Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման պատճառով։ Այս մասին իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։

