Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել | Region

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել

Մարտ 01,2026 09:53

Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է իր գրասենյակում շաբաթ օրը առավոտյան: Իրանում հայտարարվել է 40 օրյա սուգ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։ Թրամփը իր հայտարարության մեջ նշել է, որ դա «արդարություն» է ոչ միայն ամերիկացիների, այլև Իրանի ժողովրդի և աշխարհի բազմաթիվ երկրների համար։

Նա նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ «մեծագույն հնարավորություն» Իրանի ժողովրդի համար՝ փոխելու երկրի իշխանությունը։

Ո՞վ է կառավարելու Իրանը Խամենեիի սպանությունից հետո․

Իրանում ստեղծվել է իշխանական անորոշություն։ Խամենեիի սպանությունից հետո երկիրը դեռևս չունի նոր գերագույն առաջնորդ, և իշխանությունը փաստացի անցել է անցումային կառավարման փուլ։  Իրանի սահմանադրությամբ՝ նոր առաջնորդին պետք է ընտրի «Փորձագետների ժողովը»՝ 88 հոգանոց մարմին, սակայն գործընթացը կարող է ուղեկցվել ներքին լուրջ պայքարով։

Քննարկվում են մի քանի հիմնական թեկնածուներ՝ – Մոջթաբա Խամենեի (նրա որդին) – Սադեղ Լարիջանի – Հասան Խոմեյնի:

Միաժամանակ, իրական ուժը կարող է կենտրոնանալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ձեռքում, որը տարիներ շարունակ հանդիսանում է երկրի ամենաազդեցիկ կառույցներից մեկը։

Նորություններ