Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 04,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մարտի  4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 03․03

Երևան քաղաքում`

Մարտի  4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 4-ի կեսօրից հետո, 5-ի գիշերն և առավոտյան, 7-ին սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Երևան 03․03

Երևան քաղաքի մարտի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    20.9°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -25°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    3.4°C

Նորություններ