Լեռնանիստ․ ձնառատ գյուղն առանց ջրի, բայց զբոսաշրջային մեծ ներուժով
Լեռնանիստը Կոտայքի մարզի Հրազդան համայնքի խոշոր բնակավայրերից է, որտեղ մոտ 3200 մարդ բնակվում։ Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Լեռնանիստ համայնքը բարձր լեռնային բնակավայր է, ձմեռային ամիսներին ձյունը առատ է, ձնածածկույթը պահպանվում է շուրջ 5 ամիս։
Անասնապահությունը, բնակիչների պնդմամբ, ոչ եկամտաբեր գործ է դարձել։ Պատճառները շատ են: Լեռնանիստի բնակիչներին մտահոգող ամենակարևոր խնդիրը, սակայն, խմելու ջրի բացակայությունն է։ Նշում են՝ շատերը Հրազդանի ջուրն են գնում, լոգանք ընդունելու համար էլ ազգականների տուն են հասնում։
Լեռնանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Խաչատրյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ ջրի հարցը լուծելու ուղղությամբ զգալի աշխատանք է տարվել․ առաջին փուլով մոտ 21 կմ խողովակ է անցկացվել, պոմպ է տեղադրվել, իսկ երկրորդ փուլը կմեկնարկի առաջիկա ամիսներին։
Գյուղում տեսարժան վայրեր շատ կան, և ամռան ամիսներին ևս Լեռնանիստը կարող է զբոսաշրջային կարևոր ուղղություն դառնալ։ Իսկ ձմեռային ժամանցը տեղի ձյունառատ սարալանջերին պարզապես պետք է վայելել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
