Վաղը հայտնի կդառնան հավաքական հրավիրված լեգեոնականների անունները | Region

Վաղը հայտնի կդառնան հավաքական հրավիրված լեգեոնականների անունները

Մարտ 05,2026 22:14

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 6-ին, հրապարակվելու է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հանդես են գալիս արտերկրում։

Լեգեոնականների անունները կհայտարարվեն Երևանի ժամանակով կեսօրին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի հավաքականների նոր պաշտոնական էջում՝ Armenia National Teams-ում: Armsport.am-ը ուշադիր հետևելու է իրադարձություններին, և ուղիղ 12։00-ին արտերկրից հրավիրված խաղացողների պաշտոնական հայտացուցակն արդեն հասանելի կլինի մեր կայքում։

Հիշեցնենք, որ այս ամիս մեր գլխավոր թիմը նախատեսում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում.

Մարտի 26-ին կկայանա ԱՄԷ — Հայաստան մրցավեճը։ Խաղը նախնական ծրագրված է անցկացնել Աբու Դաբիում, սակայն ստեղծված ռազմական իրավիճակով պայմանավորված՝ մրցավայրը հնարավոր է փոխվի։

Մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում ուժերը կչափի Բելառուսի ազգային հավաքականի հետ։

Հավելենք նաև, որ ֆուտբոլասերների համար գործարկված նոր հարթակում այսուհետ մեկ միասնական տիրույթում է կենտրոնացվելու ոչ միայն գլխավոր, այլև երիտասարդական, տարբեր տարիքային պատանեկան և ֆուտզալի հավաքականների վերաբերյալ ողջ բացառիկ բովանդակությունը։

armsport.am

Նորություններ