Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը
Մարտ 06,2026 14:04
Հայտնի են Հայաստանի ազգային հավաքական հրավիրված լեգեոնականների անունները. ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող խաղացողների ցուցակը։
Պաշտպաններ
- Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա»
- Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ»
- Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա»
- Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա
Կիսապաշտպաններ
- Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար»
Հարձակվողներ
- Վահան Բիչախչյան — «Լեգիա» Վարշավա
- Հրանտ Լեոն Ռանոս — «Այնտրախտ Բրաունշվայգ»
- Արթուր Միրանյան — «Բնեյ Սախնին»
- Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ»
- Ֆինն Կասպեր Ադամ Գերագուսյան — «Սանդերլենդ» Մ21
Հիշեցնենք, որ այս ամիս մեր գլխավոր թիմը նախատեսում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում.
Մարտի 26-ին կկայանա ԱՄԷ — Հայաստան մրցավեճը։ Խաղը նախնական ծրագրված է անցկացնել Աբու Դաբիում, սակայն ստեղծված ռազմական իրավիճակով պայմանավորված՝ մրցավայրը հնարավոր է փոխվի։
Մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում ուժերը կչափի Բելառուսի ազգային հավաքականի հետ։
Նորություններ
Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորներն անվճար կտեղափոխվեն Աբու Դաբիից և Դուբայից
21:35 05-03-2026
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
11:26 05-03-2026
