Մի մասը չի վստահում, որ իր քվեն անանուն է, մի մասն էլ վախենում է, մի մասն էլ շփոթված է․հարցում՝ ինչո՞ւ քաղաքացիները չեն ուզում մասնակցել ԱԺ ընտրություններին
Ակնկալվում է, որ 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների մեծ մասնակցություն կլինի։ Նման եզրակացության ենք հանգում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) իրականացրած նոր հետազոտության հարցման արդյունքներից։
Մտածելով 2026 թվականի հունիսին նախատեսված առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ որքանո՞վ է հավանական, որ կմասնակցեք․ այս հարցին հարցվածների 84%-ը դրական պատասխան է տվել, 15%-ը՝ բացասական, 1%-ը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել։

Ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի․ այս հարցի պատասխանը հետևյալն է՝
«Քաղաքացիական պայմանագիր»/Նիկոլ Փաշինյան՝ 24%
«Մեր ձևով» /«Ուժեղ Հայաստան» կուսակցություն/Սամվել Կարապետյան՝ 9%
«Հայաստան» դաշինք/ՀՅԴ/Ռոբերտ Քոչարյան՝ 3%
«Բարգավաճ Հայաստան»/Գագիկ Ծառուկյան՝ 3%
Վարդան Ղուկասյան (ԴՈԿ)՝ 1%
Հայաստանի շնորհապետական կուսակցություն/Գուրգեն Սիմոնյան՝ 1%
«Միասնության թևեր»/Արման Թաթոյան՝ 1%
«Հանրապետություն» կուսակցություն/Արամ Զ. Սարգսյան՝ 1%
Այլ՝ 4%
5%-ը նշել է, որ կփչացնի քեաթերթիկը
8%-ը՝ չի մասնակցի քվեարկությանը
30%-ը նշել է, որ դեռ չի որոշել կամ դժվարանում է պատասխանել
9%-ը հրաժարվել է պատասխանել

Որ համայնքից ով որքան ձայն կստանա
Ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
«Քաղաքացիական պայմանագիր»/Նիկոլ Փաշինյանին ձայն տվողների 31%-ը գյուղական բնակավայրից են, քաղաքային բնակավայրերեից՝ 25%, Երևանից՝ 15%։
«Մեր ձևով»/«Ուժեղ Հայաստան»/Սամվել Կարապետյան՝ գյուղական 9%, քաղաքային՝ 9%, Երևան՝ 10%
«Հայաստան» դաշինք/ՀՅԴ/Ռոբերտ Քոչարյան՝ գյուղական 2%, քաղաքային՝ 3%, Երևան՝ 5%։
«Բարգավաճ Հայաստան»/Գագիկ Ծառուկյան՝ գյուղական 3%, քաղաքային՝ 2%, Երևան՝ 3%։
Կփչացնի քվեաթերթիկը՝ գյուղական՝ 5%, քաղաքային՝ 4% իսկ Երևանը՝ 6%։
Չի մասնակցի քվեարկությանը՝գյուղական՝ 8%, քաղաքային՝ 7%, Երևան՝ 10%։

Ինչո՞ւ չեք մասնակցելու 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին
Քաղաքացիների 20%-ը նշել է, որ չի վստահում որևէ կուսակցության կամ առաջնորդի
13%-ը մտածում է, որ իր քվեն որևէ նշանակություն չունի
12%-ը չի վստահում ընտրական գործընթացին
11%-ի համար ընտրություները կարևոր չեն
10%-ի համար կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը չի ոգեշնչում
6%-ը ցանկություն չունի մասնկցելու ընտրություններին
5%-ի համար կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը չի ներկայացնում իրենց
4%-ը ժամանակ չունի ընտրություններին մասնակցի
3%-ը չի վստահում, որ իր քվեն անանուն է
3%-ը վախենում է քվեարկել
2%-ը ունի առողջական խնդիրներ
2%-ը բոյկոտում է ընտրությունները
1%- համար գործընթացը շփոթեցնող է

Տիրուն Մարգարյան
Նորություններ
