Անակնկալ բացահայտում. Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Կրասնոդարի հետ
Մարտ 07,2026 12:43
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Спорт-Экспресс» (СЭ) պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր գործակալ չունենալու և ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետների մասին։
Հայ ֆուտբոլիստը անսպասելիորեն բացահայտել է, որ արդեն իսկ նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել «ցուլերի» հետ, թեև այդ մասին մինչ օրս պաշտոնապես չէր հայտարարվել։
– Ո՞վ է վարում քո գործերը, եթե գործակալ չունես։ Ընտանիքի՞դ անդամները։
– Այո։ Կամ նրանք են զբաղվում, կամ էլ անմիջապես ակումբի հետ են շփվում։
– Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պայմանագիրդ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
– Ես երկարաձգել եմ այն մինչև 2029 թվականը, պարզապես այդ մասին դեռ պաշտոնական նորություններ չեն եղել։
Նորություններ
Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորներն անվճար կտեղափոխվեն Աբու Դաբիից և Դուբայից
21:35 05-03-2026
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
11:26 05-03-2026
