Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից | Region

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Հունվար 12,2024 14:17

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի.

Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

2023 թ․-ի դեկտեմբերի 22-ին «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Այդ իսկ պատճառով Արմեն Աբազյանը նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը վարչապետի որոշմամբ նշանակվել նույն պաշտոնին։

Նորություններ