Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 10,2026 08:30
Մարտի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 10-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, մարտի 11-14-ի և գիշերը և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևանում մարտի 10-13-ը, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

