Անասնապահության անկում․ ինչո՞ւ է նվազում խոշոր եղջերավորների գլխաքանակը Հայաստանում | Region

Անասնապահության անկում․ ինչո՞ւ է նվազում խոշոր եղջերավորների գլխաքանակը Հայաստանում

Մարտ 10,2026 19:00

ՀՀ-ում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը զգալիորեն նվազել է։ Դա վերաբերում է նաև Գեղարքունիքի մարզին, որը մշտապես եղել է անասնապահության ոլորտի առաջատարը։

Տարբեր համայնքների բնակիչները Regions TV-ի հետ զրույցում պնդում են, որ մի շարք պատճառներով անասնապահությունն այլևս եկամտաբեր չէ։ Շատերը ստիպված են լինում նվազեցնել կենդանիների քանակը կամ ընդհանրապես հրաժարվում են այդ գործից։ Գյուղատնտեսների խոսքով անասնապահությունն ամենօրյա ծանր աշխատանք է, և երիտասարդները հաճախ չեն ցանկանում այդ գործով զբաղվել։ Շատերը նախընտրում են գյուղական բնակավայրերից տեղափոխվել քաղաքներ կամ արտագնա աշխատանքի մեկնել։

ՀՀ-ում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 10 տարվա ընթացքում նվազել է շուրջ 133․000-ով, իսկ կոնկրետ Գեղարքունիքի մարզում՝ 39․000-ով։ Որո՞նք են նվազման պատճառները և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում անկման միտումը կանխելու ուղղությամբ։

Նորություններ