Մհեր Գրիգորյանը Պոդգուզովի հետ քննարկվել է Հայաստանում ԵԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը | Region

Մհեր Գրիգորյանը Պոդգուզովի հետ քննարկվել է Հայաստանում ԵԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Մարտ 11,2026 18:01

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է բանկի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ բիզնեսի զարգացման համար ստեղծվող հնարավորությունների տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի հեռանկարներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱԶԲ հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

Նորություններ