Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Մոջթաբա Խամենեիի վիրավոր լինելու տեղեկությունը
Մարտ 12,2026 12:48
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
«Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ է նա իր առաջին ելույթը ունենալու։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էր երեք կամ չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց», – ասել է նա՝ իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։
