Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մարտի 15-16-ն առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան, 15-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ը՝ անձրևի տեսքով։

Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24°C (2023թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.2°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.6°C
