Մոուրինյոն որակազրկվել է եւ տուգանվել
Մարտ 13,2026 21:07
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն մեկ խաղով որակազրկել է «Բենֆիկայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է կազմակերպության կայքը։ Մոուրինյոն նաեւ տուգանվել է 5 հազար եվրոյով։
Պորտուգալիայի առաջնության նախորդ տուրի խաղում Մոուրինյոն հեռացվել էր։ Նա վիճել էր «Պորտուի» գլխավոր մարզիչի օգնականի հետ։
«Բենֆիկայի» հանդիպումը «Պորտուի» հետ ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2: Իր ղեկավարած թիմի երկրորդ գոլից հետո Մոուրինյոն դուրս էր եկել տեխնիկական գոտուց եւ գնդակով հարվածել «Պորտուի» պահեստայինների նստարանի ուղղությամբ։ Դրանից հետո մրցավարը Մոուրինյոյին հեռացրել էր։
