Տասնամյակների սպասում․ ճանապարհաշինական և մյուս ծրագրերը ե՞րբ կհասնեն Ճամբարակի հեռավոր գյուղեր | Region

Տասնամյակների սպասում․ ճանապարհաշինական և մյուս ծրագրերը ե՞րբ կհասնեն Ճամբարակի հեռավոր գյուղեր

Մարտ 14,2026 20:00

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ձորավանք, Անտառամեջ, Այգուտ գյուղերի բնակիչների ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է, մասամբ նաև հողագործությունը։ Գյուղամիջյան ճանապարհների վիճակը բարդացնում է նրանց առանց այն էլ ծանր աշխատանքը։ Բնակիչներն անհամբերությամբ են սպասում այս տարվա ճանապարհաշինական և մյուս սուբվենցիոն ծրագրերին։

Հեռավոր այս բնակավայրերն ունեն և՛ընդհանուր ու միանման, և՛ առանձնահատուկ խնդիրներ՝ ժողովրդագրական, ենթակառուցվածքների, հանրային տրանսպորտի բացակայության և այլն։ Այդ խնդիրներից շատերը չեն կարգավորվել տասնամյակներ շարունակ։  Իսկ բնակիչները շարունակում են սպասել և հուսալ։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

Նորություններ