Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրը
Մարտ 14,2026 15:28
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը։
Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինեի ընտանիքում նորից լույս վառվեց:
Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է` 3250 գրամ, 53սմ:
Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության խորհրդանիշն են»,- գրել է նա:
