Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է և բրոնզե մեդալ նվաճել
Մարտ 14,2026 22:06
Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ հաղթել է թուրք Սերչան Կեշգինին ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Գերատեսչության փոխանցմամբ՝ 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Սուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ հաղթել է Դանիան ներկայացնող Բրայան Սանտիագոյին ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։
