Հայցում եմ մեր ժողովրդի ներողամտությունը կամա թե ակամա ունեցածս սխալների ու բացթողումների համար. Աբրահամ Սրբազանի նամակը | Region

Հայցում եմ մեր ժողովրդի ներողամտությունը կամա թե ակամա ունեցածս սխալների ու բացթողումների համար. Աբրահամ Սրբազանի նամակը

Մարտ 17,2026 13:33

Վայոց ձորի թեմի արդեն նախկին առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Այս հայտարարության նպատակն է կանխել բոլոր անհարկի, սխալ ﬔկնաբանությունները, շահարկուﬓերը, խեղաթյուրուﬓերը։

Վերջին տարիներին, Հայ եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես ﬕ քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողոﬖերի ժամանակ, դիﬔլ և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել։

Ինձ հանգստյան կոչելու տնօրինումը Մայր Աթոռից ստացա 16 մարտի, 2026թ. – ին (գրություն 26/023)։ Քանի որ սա իմ գրավոր ու բանավոր դիմուﬓերի հիման վրա կայացված որոշում է, ուստի չընդունելու որևէ պատճառ չունեմ։

Հետայսու, որպես հանգստյան կոչված հոգևորական, ﬓալով իմ ծննդավայրում՝ Վայոց ձորում, հիﬓականում կզբաղվեմ գրական, թարգմանական, հրատարակչական գործունեությամբ։ Իհարկե, ինձ համար շատ թանկ է Վայոց ձորի թեմը, որ 1992 թվականից ﬕնչ օրս, մոտ 34 տարի, գրեթե զրոյական վիճակից Աստուծո օգնությամբ ինձ է բախտ վիճակվել ստեղծել, և այսօր ﬔր եկեղեցու ինքնաբավ, կայացած թեﬔրից ﬔկն է, ուր բազմաթիվ եկեղեցական, կրոնական, կրթական, մշակութային, սոցիալական ծրագրեր են իրականացվում։ Ուրախ կլինեմ աջակցել և օգտակար լինել նշանակվելիք առաջնորդին և իմ նպաստը բերել թեﬕ հետագա զարգացմանը։

Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ Հայ եկեղեցին կառուցվածքային, կառավարման և կանոնադրական բարեփոխուﬓերի կարիք ունի, որպեսզի այլևս այսպիսի ցնցուﬓերի ու ճգնաժաﬕ ﬔջ չհայտնվի։ Ուստի, ի պահանջել հարկին, պատրաստ եմ հետայսու ևս առավելագույնս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ եկեղեցու բարենորոգմանը, հատկապես եկեղեցու նոր կանոնադրությունը պատրաստելուն։

Աղոթում և մաղթում եմ, որ եկեղեցուց ներս, եկեղեցու շուրջ, նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում ստեղծված այս վտանգավոր ճգնաժաﬓ օր առաջ հանգուցալուծվի՝ ի բարօրություն ﬔր հայրենիքի, ﬔր պետության, ﬔր ժողովրդի ու ﬔր Եկեղեցու։ Նաև հայցում եմ ﬔր ժողովրդի ներողամտությունը Սյունյաց և Վայոց ձորի թեﬔրում իմ՝ ավելի քան երեք տասնամյա առաջնորդության ակտիվ աշխատանքային տարիներին կամա թե ակամա ունեցածս սխալների ու բացթողուﬓերի համար։

Մնացեք խաղաղությամբ և թող Աստված օրհնի ձեզ»,- ասվում է Աբրահամ Սրբազանի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։

Նորություններ