Դատարանը վերացրեց Մկրտիչ Սրբազանի նկատմամբ տնային կալանքը | Region

Դատարանը վերացրեց Մկրտիչ Սրբազանի նկատմամբ տնային կալանքը

Մարտ 17,2026 16:31

Դատարանն իր այսօրվա՝ մարտի 17–ի նիստում վերացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը։

Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չբացակայելու մասին, ինչպես նաև վարչական հսկողություն։

Ըստ դատարանի որոշման, նրան արգելվում է այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան, շփվել գործով վկաների հետ։

Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից 2 ամսով, այնուհետև ևս 2 ամով երկարաձգվել է կալանքը։ Ավելի ուշ կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։

Նորություններ