Գյուղացին միայնակ է իր խնդիրների հետ․ Նորաշենից հնչող ահազանգ
Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի բնակիչների ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է։ Ասում են՝ այդ գործով հնարավոր է միայն ընթացիկ նվազագույն ծախսերը հոգալ։
Նորաշենցի Վաչագան Ավետիսյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ երիտասարդները չեն զբաղվում անասնապահությամբ, նախընտրում են մեկնել քաղաքներ և աշխատել շինարարության ոլորտում։
«Տարեցներն էլ իրենց ընտանիքների անդամներին օգնելու, տնական գյուղմթերք օգտագործելու համար մի քանի անասուն են պահում։ Բայց փաստ է, որ միայն այդ գործով չես կարող հոգալ մեծ ընտանիքի կարիքները և ապահովել կենսապայմանները։ Օրինակ, իմ որդին աշխատում է շինարարության ոլորտում, և առանց նրա աշխատավարձի, մենք չենք կարող յոլա գնալ»,-ավելացրեց նորաշենցի գյուղատնտեսը։
Վաչագան Ավետիսյանը խոսեց նաև ոլորտի խնդիրներից՝ ընդգծելով, որ գյուղացուն միայնակ են թողել իր խնդիրների հետ, և շատ կարևոր է պետական աջակցությունը՝ արտոնյալ վարկեր, էժան վառելիք կամ գյուղտեխնիկա տրամադրելու տարբերակով։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
Նորություններ
