Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը | Region

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը

Մարտ 19,2026 13:18

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք կնախապատրաստվեն մարտի 29-ին կայանալիք Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը։

Դարպասապահներ՝

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան – «Արարատ Արմենիա»

Գոռ Մատինյան – «Ուրարտու»

Պաշտպաններ՝

Կամո Հովհաննիսյան – «Արարատ Արմենիա»

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ՝

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»

Տիգրան Ավանեսյան – «Օրենբուրգ» (Ռուսաստան)

Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ Երևան

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Հարձակվողներ՝

Վահան Բիչախչյան – «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ Երևան

Ֆին Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»

Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 29-ին: Այն կմեկնարկի 18։00-ին։

Հավելենք, որ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է։

Նորություններ