Կիսաքանդ փողոցներ և վնասված մեքենաներ․ ե՞րբ կլուծվի Գյումրու ճանապարհների հարցը
Մարտ 19,2026 17:30
Գյումրու մի շարք փողոցներում ձնհալն իր հետ բերում է ոչ թե գարնանային զարթոնք, այլ հերթական ճանապարհային ճգնաժամ։ Քաղաքի կիսաքանդ փողոցների պատճառով վարորդները ֆինանսական կորուստներ են կրում՝ վնասելով իրենց մեքենաները։
Փորձագետ Կնյազ Մանասյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ այս պահին չեն կարող սկսել փողոցաշինական աշխատանքները, քանի որ պետք է լինի առնվազն +5 աստիճան, որպեսզի որակյալ ասֆալտապատում արվի։
Մինչ պատասխանատուները նշում են նոր ծրագրերի և դրանց իրագործման ժամկետների մասին, գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը ստիպված են ամեն օր հաղթահարել նյարդային համակարգի վրա ազդող խոչընդոտները։
Մանրամասները՝ տեսանյութում։
