Ինչպե՞ս վերաիմաստավորել կյանքը կորուստներից հետո․ արցախցի ընտանիքը՝ գոյատևման խնդրի առաջ
Գասպարյանների ընտանիքը տեղահանվել է Արցախի Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից։ Թամարա Գասպարյանի ամուսինը՝ Ռուսլանը, վիրավորվել է տեղահանումից առաջ՝ մարտական գործողությունների ժամանակ։
Նրանց հետ են բնակվում Թամարայի մորաքույրը՝ Ռիմա Աբրահամյանը և Ռուսլանի հայրը։ 7 անձով, որոնցից 3-ը մանկահասակ երեխա, ապրում են, մեղմ ասած, ոչ բարվոք պայմաններում՝ վարձակալած տան համար վճարելով ամսական 120․000 դրամ։
Բազմանդամ ընտանիքի տղամարդիկ աշխատում են, սակայն չեն հասցնում։ Հազիվ կարողանում են վճարել տան վարձը և կոմունալ ծախսերը հոգալ։ Շատ հաճախ գումարը չի հերիքում անգամ սննդի և հագուստի համար։
Այս ընտանիքը միակը չէ, որ բնակվում է նման պայմաններում։ Նման հարյուրավոր ընտանիքներ փորձում են նոր կյանք սկսել՝ կորցրածի ցավով և անորոշ ապագայով։ Եվ յուրաքանչյուր աջակցություն նրանց համար կարող է հույսի մի նշույլ լինել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
