VAR-ը կմնա, բայց կգործի այլ կերպ. ՈւԵՖԱ-ի նոր ծրագիրը՝ ԱԱ-2026-ից հետո | Region

VAR-ը կմնա, բայց կգործի այլ կերպ. ՈւԵՖԱ-ի նոր ծրագիրը՝ ԱԱ-2026-ից հետո

Մարտ 19,2026 21:20

ՈւԵՖԱ-ն չի ծրագրում հրաժարվել մրցավարի տեսաօգնականի (VAR) համակարգից, սակայն մտադիր է արմատապես փոխել դրա աշխատանքի սկզբունքները։ Այս մասին հայտնում է անգլիական պարբերական The Independent-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն ցանկանում է օպտիմալացնել և պարզեցնել տեխնոլոգիայի կիրառման գործընթացը՝ նվազեցնելով «մանրադիտակային» ու չնչին դրվագներում միջամտությունների անհրաժեշտությունը։ Նշվում է, որ սա հատկապես վերաբերելու է Չեմպիոնների լիգային և կազմակերպության հովանու ներքո անցկացվող մյուս խոշոր մրցաշարերին։

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Ռոբերտո Ռոզետին 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո հատուկ հանդիպում կանցկացնի եվրոպական առաջատար լիգաների, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների հետ։ Գլխավոր նպատակը տարբեր մրցաշարերում VAR-ի ավելի համակարգված ու միատեսակ աշխատանքի մշակումն է, ինչը կօգնի նվազեցնել լարվածությունը և հանգստացնել տեխնոլոգիան քննադատող երկրպագուներին։

Առաջարկվող ուշագրավ փոփոխություններից մեկը վերաբերում է անկյունային հարվածներին. VAR-ը կմիջամտի միայն այն դեպքերում, երբ որոշումը հնարավոր է կայացնել ակնթարթորեն՝ մինչև խաղի վերսկսումը և առանց ավելորդ ժամանակային դադարների։

armsport.am

Նորություններ