Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցել. Պապիկյան | Region

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցել. Պապիկյան

Մարտ 20,2026 15:14

Հերքում եմ ու էլի հերքում եմ՝ ՀՀ տարածքում դիրք չի կառուցվել Ադրբեջանի կողմից: Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք 2021 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցել է:

«Ոչ, չի կառուցել»,- նշեց Պապիկյանը:

Հարցին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չկա՞, Պապիկյանը պատասխանեց. «Ոչ, հերքում եմ: Եվս մեկ անգամ հերքում եմ, Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ես ձեզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել»:

Նորություններ