ԱՄՆ-ը ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը. Վարդան Ոսկանյան | Region

ԱՄՆ-ը ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը. Վարդան Ոսկանյան

Մարտ 21,2026 12:42

ԱՄՆ-ը ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը՝ փորձելով կարգավորել գները նավթի համաշխարհային շուկայում։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Խոսքը վերաբերում է արդեն իսկ տանկերներում բարձված և ջրի վրա գտնվող իրանական նավթի մոտ 150-200 միլիոն բարելի մասին։

Իրանական արձագանքը այս ամենին շատ հետաքրքրիր է՝ «Մենք վաճառել և վաճառում ենք մեր նավթը՝ առանց որևէ մեկից թույլատրություն վերցնելու»:

Ստացվել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ այս պատերազմում իրանցիներն արդեն երկրորդ անգամ ստիպում են հակառակորդներին հետ քայլ անելու՝ սկզբում իրենց նավթագազային արդյունաբերությանը չհարվածելու, իսկ այնուհետ՝ դրա արտադրանքի վաճառքին չխոչընդոտելու։

Նորություններ