Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը․ Միրզոյան | Region

Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը․ Միրզոյան

Մարտ 23,2026 13:07

Այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց, որ քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։

Նա նշեց, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև կա դրական, դինամիկ և խոստումնալից երկխոսություն։ Նա ասաց, որ կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա տարվում է՝ տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու ու ավտոճանապարհների վերագործարկման նպատակ ունեցող աշխատանքային խմբի երկու հանդիպում, երկրների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են ենթակաուցվածքների ներկա վիճակին, հիշեցրեց երկխոսության նպատակները՝ սահմանների ամբողջական բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

«Մշակութային ոլորտում հիմա քննարկվում է ու իրավական հիմքերն են հստակեցվում, փորձում ենք մեխանիզմները հասկանալ օրինակ Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։ Քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ արդեն որոշակի քայլեր արվել են՝ դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր կրողների համար առանց պետական տուրքի և էլեկտրոնային համակարգով մուտքի արտոնագրերի հասանելիությունը,  թուրքական ավիաուղիների մուտքը Հայաստան։

Նորություններ