Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին. հայտնի է մրցակցի անունը | Region

Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին. հայտնի է մրցակցի անունը

Մարտ 23,2026 16:14

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պատրաստվում է նոր ու բավականին անսովոր մարտահրավերի: 26-ամյա հայ ըմբիշը ելույթ կունենա մարտի 28-ին մայրաքաղաք Երևանում՝ Tashir Arena-ում կայացած Hype FC մրցաշարում:

Ըստ կազմակերպության մամուլի ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության՝ Հարությունյանի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարտիկ Բագդատ Ժուբանիշը, որը հայտնի է խառը մենամարտերում (MMA) իր ելույթներով: Հատկանշական է, որ տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկների այս դիմակայությունը կընթանա բացառապես ըմբշամարտի կանոններով:

Թեև Ժուբանիշն օկտագոնի մարտիկ է, որտեղ արդեն հասցրել է գրանցել 9 հաղթանակ և կրել ընդամենը 1 պարտություն, նրա մարտարվեստի գլխավոր զենքն ու ուժեղագույն կողմը համարվում է ըմբշամարտը։

armsport.am

Նորություններ