Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 25,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մարտի 25-28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.5°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.5°C (2005թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.9°C
