Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 27,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մարտի 27-31-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 26-ի ցերեկը, 30-31-ն առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։

Հհ 26.03

Երևան քաղաքում`

Մարտի 27-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ը հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։ 

Երևան 26.03

Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    23.5°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -6.5°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    7.7°C

Նորություններ