Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հերթական հաղթանակը տարավ շախմատի միջազգային մրցաշարում | Region

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հերթական հաղթանակը տարավ շախմատի միջազգային մրցաշարում

Մարտ 26,2026 23:00

«Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում»,- հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Հայկ Մարտիրոսյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր  Արտյոմ Ուսկովի հետ:

Լրացուցիչ ցուցանիշներով Մարտիրոսյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

Նորություններ