Բարդ որոշման շեմին. Մխիթարյանի և Ինտերի միջև բանակցությունները մտել են փակուղի | Region

Բարդ որոշման շեմին. Մխիթարյանի և Ինտերի միջև բանակցությունները մտել են փակուղի

Մարտ 27,2026 14:31

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

​Ըստ հայտնի ինսայդեր և լրագրող Մատեո Մորետոյի տեղեկությունների՝ հայ ֆուտբոլիստի պայմանագրային իրավիճակը միլանյան ակումբի հետ շարունակում է բարդ մնալ: 37-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին, սակայն նոր պայմանագրի կնքման շուրջ կողմերի միջև ընթացող բանակցությունները մտել են փակուղի։

​Աղբյուրն ընդգծում է, որ եթե Մխիթարյանին չհաջողվի նոր պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության գալ «Ինտերի» հետ, կիսապաշտպանը կարող է լրջորեն դիտարկել կարիերան ավարտելու տարբերակը:

​Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականին «Ռոմայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

armsport.am

Նորություններ