Մելիքյանը Սպերցյանին հանձնեց 2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը
Մարտ 30,2026 10:48
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ ընթացիկ տարվա առաջին հանդիպումը։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ ուժերը չափեց Բելառուսի ազգային հավաքականի հետ և, ցավոք, պարտություն կրեց 1:2 հաշվով։
Հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Եղիշե Մելիքյանը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին հանձնեց 2025 թվականի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» պատվավոր մրցանակը։
Հավելենք, որ ազգային թիմի առաջատարը չէր մասնակցում այսօրվա հանդիպմանը. Սպերցյանը խաղը բաց թողեց նախապես ստացած վնասվածքի պատճառով։
