Գյումրիում երեկոյան տուն հասնելը՝ փորձություն․ ինչպե՞ս կարգավորել տրանսպորտի աշխատանքը | Region

Գյումրիում երեկոյան տուն հասնելը՝ փորձություն․ ինչպե՞ս կարգավորել տրանսպորտի աշխատանքը

Մարտ 30,2026 17:00

 Գյումրիում աշխատանքային ժամի ավարտից հետո շատերի համար լուրջ խնդիրներ և անհարմարություններ են ստեղծվում։ Ըստ  քաղաքացիների՝  որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցներ գծից դուրս են գալիս, և մարդիկ ստիպված են տուն հասնել կամ ոտքով կամ տաքսիով։

Գյումրու համայնքապետարանից Regions TV-ին հայտնեցին, որ երթուղայիններն աշխատում են մինչև ժ․21:30-ը,  սակայն  միկրոավտոբուսների քանակը մոտ  50%-ով  նվազում  է ուղևորների  սակավության պատճառով։

Երեկոյան ժամերին տաքսիները դառնում են անհրաժեշտություն, և քաղաքացին ստիպված է վճարել մի քանի անգամ ավելի շատ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ