Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 01,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Ապրիլի 2-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.2°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.5°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.7°C
