ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ին Իրանի հավաքականի մասնակցության վերաբերյալ | Region

ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ին Իրանի հավաքականի մասնակցության վերաբերյալ

Մարտ 31,2026 14:37

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցությանը և ստեղծված իրավիճակին։

​«Մենք քաջ գիտակցում ենք, թե որքան բարդ իրավիճակում է հայտնվել Իրանի հավաքականը, և սթափ ենք գնահատում իրականությունը։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհի առաջնությունում նրանց հանդիպումներն անցնեն առավելագույնս հարմարավետ պայմաններում։ Այլընտրանքային ոչ մի ծրագիր՝ ո՛չ B, ո՛չ C, ո՛չ էլ D, գոյություն չունի. կա միայն պլան A:

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, և դրա վրա ազդելը մեր ուժերից վեր է։ Սակայն մենք ի զորու ենք միավորել մարդկանց, տալ նրանց միասնությունը զգալու հնարավորություն և ստեղծել խաղաղության ու տոնի մթնոլորտ», — Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում մեջբերում է El Financiero-ն։

ՖԻՖԱ-ի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև, որ Իրանի ազգային ընտրանին աշխարհի առաջնության իր տեղն ապահովել է «նախապես և բացառապես մարզական սկզբունքով», ուստի միջազգային ֆուտբոլային կառույցը մտադիր է խորին հարգանքով վերաբերվել այդ արդյունքին և երաշխավորել թիմի բնականոն մասնակցությունը մրցաշարին։

armsport.am

Նորություններ