ԱԱ-2026. Ովքեր են նվաճել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք մրցաշարի ուղեգրերը | Region

ԱԱ-2026. Ովքեր են նվաճել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք մրցաշարի ուղեգրերը

Ապրիլ 01,2026 12:07

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը, որը մեկնարկել էր 2023 թվականի սեպտեմբերին, մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։

Եվրոպական գոտում ընտրական մրցաշարը (ներառյալ անցումային խաղերը) անցկացվեց 2025 թվականի մարտից մինչև 2026-ի մարտը։

​Այս պահի դրությամբ հայտնի են ԱԱ-2026-ի ընդհանուր 48 մասնակիցներից 46-ի անունները։

​Ստորև ներկայացնում ենք Մունդիալի ուղեգիր նվաճած բոլոր հավաքականներն՝ ըստ ֆուտբոլային գոտիների.

Կազմակերպիչ երկրներ
​Կանադա
​Մեքսիկա
​ԱՄՆ

Եվրոպա (ՈՒԵՖԱ)
​Անգլիա — K խմբի հաղթող
​Ֆրանսիա — D խմբի հաղթող
​Խորվաթիա — L խմբի հաղթող
​Պորտուգալիա — F խմբի հաղթող
​Նորվեգիա — I խմբի հաղթող
​Գերմանիա — A խմբի հաղթող
​Նիդերլանդներ — G խմբի հաղթող
​Շվեյցարիա — B խմբի հաղթող
​Իսպանիա — E խմբի հաղթող
​Ավստրիա — H խմբի հաղթող
​Բելգիա — J խմբի հաղթող
​Շոտլանդիա — C խմբի հաղթող
​Բոսնիա և Հերցեգովինա — Անցումային մրցաշարի A ուղու հաղթող
​Շվեդիա — Անցումային մրցաշարի B ուղու հաղթող
​Թուրքիա — Անցումային մրցաշարի C ուղու հաղթող
​Չեխիա — Անցումային մրցաշարի D ուղու հաղթող

Հարավային Ամերիկա (ԿՈՆՄԵԲՈԼ)

​Արգենտինա — Ընտրական մրցաշարի հաղթող
​Բրազիլիա — Ապահովել է տեղը լավագույն վեցնյակում
​Էկվադոր — Ապահովել է տեղը լավագույն վեցնյակում
​Ուրուգվայ — Ապահովել է տեղը լավագույն վեցնյակում
​Կոլումբիա — Ապահովել է տեղը լավագույն վեցնյակում
​Պարագվայ — Ապահովել է տեղը լավագույն վեցնյակում

Ասիա (ԱՖԿ)

​Իրան — A խմբի հաղթող
​Ուզբեկստան — 2-րդ տեղը A խմբում
​Հարավային Կորեա — B խմբի հաղթող
​Հորդանան — 2-րդ տեղը B խմբում
​Ճապոնիա — C խմբի հաղթող
​Ավստրալիա — 2-րդ տեղը C խմբում
​Քաթար — 4-րդ փուլի A խմբի հաղթող
​Սաուդյան Արաբիա — 4-րդ փուլի B խմբի հաղթող

Աֆրիկա (ԿԱՖ)

​Եգիպտոս — A խմբի հաղթող
​Սենեգալ — B խմբի հաղթող
​ՀԱՀ (Հարավաֆրիկյան Հանրապետություն) — C խմբի հաղթող
​Կաբո Վերդե — D խմբի հաղթող
​Մարոկկո — E խմբի հաղթող
​Կոտ դ’Իվուար — F խմբի հաղթող
​Ալժիր — G խմբի հաղթող
​Թունիս — H խմբի հաղթող
​Գանա — I խմբի հաղթող
​Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա

(ԿՈՆԿԱԿԱՖ)

​Պանամա — A խմբի հաղթող
​Կյուրասաո — B խմբի հաղթող
​Հայիթի — C խմբի հաղթող

Օվկիանիա (ՕՖԿ)

​Նոր Զելանդիա — Երրորդ փուլի հաղթող

armsport.am

Նորություններ