Դավիթ Մինասյանը գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց
Ապրիլ 01,2026 14:33
Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, հաղորդում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Դավիթին տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց երկու ամսով։
