Արամ Ա կաթողիկոսն ու Լիբանանի նախագահը քննարկել են երկրում տիրող իրավիճակը
Ապրիլ 01,2026 17:25
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ: Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։
«Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, պետության հեղինակության ամրացումը, բանակի ներկայությունը Լիբանանի բոլոր շրջաններում և ազգային միասնականության ամուր պահպանումը առաջնահերթություն և հրամայական է, մանավանդ ճակատագրական այս պահին: Հավատում ենք, որ սա է յուրաքանչյուր լիբանանցու մոտեցումը: Պետք է հեռու մնալ ներքին պառակտում առաջացնող արտահայտություններից և համախմբվել մեր հայրենիքի գերագույն ու միասնական շահերի շուրջ»,– ասել է Կիլիկիո կաթողիկոսը։
Նա դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա:
